Մարդու իրավունքների եվրոպական դատարանը եւս երկու վճիռ է կայացրել Բյուզանդի փողոցի իրենց տներից 2005 թվականին վտարված երկու ընտանիքների վերաբերյալ` արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է նրանց սեփականության իրավունքը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ԵԴ-ում դիմողների շահերը ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանը, «Դանիելյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պետբյուջեից Դանիելյանների ընտանիքին որպես փոխհատուցում պետք է վճարվի 95 հազար եվրո, իսկ «Թունյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով Թունյանների ընտանիքի համար սահմանվել է 36 հազար եվրոյի փոխհատուցում: Երկու դեպքերում էլ, ըստ փաստաբանի, այս ընտանիքների սեփականությունը բաժին է հասել «Գլենդել Հիլզ» ընկերությանը:
Այսպիսով` Հայաստանի Հանրապետության վերաբերյալ ԵԴ-ի կայացրած վճիռների թիվը հասավ 47-ի: 32 վճիռ, ըստ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջի, կայացվել է 2007-ի ապրիլից մինչեւ այս տարվա հունվարի 13-ը, որոնցով Հայաստանը շուրջ 193 հազար եվրոյի փոխհատուցում է վճարել դիմումատուներին: Իսկ 15 վճիռ, Վահե Գրիգորյանի տրամադրած տեղեկությունների համաձայն, կայացվել է տարեսկզբից մինչ օրս: Ընդ որում այս տարի կայացված վճիռներով սահմանված գումարի ընդհանուր թիվը գերազանցել է նախորդ 4 տարիներին: Փաստաբանի տրամադրած տեղեկատվության համաձայն, խոսքը մոտ 273 հազար եվրոյի մասին է: Այսինքն, 2007-ից ի վեր, երբ ԵԴ-ն սկսեց քննել Հայաստանից ստացված գործերը, Հայաստանը մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների խախտման համար ընդհանուր առմամբ տուգանվել է մոտ 466 հազար եվրոյով: Այս գումարը վճարվում է պետական բյուջեից:
Հայաստանի քաղաքացիները ԵԴ հասնում են ներպետական դատական ատյաններում մերժում ստանալուց հետո: Ուստի փորձեցինք ճշտել, թե մինչ այժմ որեւէ դատավոր կարգապահական, քրեական պատասխանատվության ենթարկվե՞լ է, կամ ռեգրեսիվ հայցով փոխհատուցե՞լ է Հայաստանի պետբյուջեին հասցված վնասը իր կայացրած դատավճռի համար, որը բողոքարկվել է ԵԴ-ում եւ ճանաչվել է քաղաքացու իրավունքի խախտումը: Հայաստանի Դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ «դատավորի պատասխանատվության մասին խոսելը այդ պարագայում հիմնազուրկ եւ իրավազուրկ է», քանի որ նրանք գործել են օրենսդրությանը համապատասխան, իսկ եթե այս կամ այն օրենքը հակասել է կոնվենցիային, ապա «դատարանին մեղադրելը պարզապես խելամիտ չէ»:
«Բացի այն, որ ռեգրեսիվ հարցով չեն դիմել, այլ այսօրվա դրությամբ որեւէ պատասխանատվության միջոց որեւէ դատավորի նկատմամբ չի կիրառվել ԵԴ-ի կայացրած վճիռների արդյունքում: Գիտենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական հարցերը քննվում են Արդարադատության խորհրդի կողմից, եւ մինչ օրս Արդարադատության խորհուրդ դատավորին պատասխանատվության ենթարկելու որեւէ պահանջ, որեւէ միջնորդություն՝ կապված ԵԴ-ի կայացրած ակտի հետ չի ներկայացվել: Եվ այս առումով իրավաչափ էլ չէ դատավորին ենթարկել պատասխանատվության մի բանի համար, որ ինքը որեւէ խախտում չի ունեցել: Կիրառել է օրենքը այնպես, ինչպես կա, ԵԴ-ն համարել է օրենքը հակասող, այստեղ չկան հիմքեր դատավորին պատասխանատվության ենթարկելու», - ասաց Բաբայանը:
Հիշեցնելով, որ ԵԴ-ի կայացրած այս վճիռները վերաբերում են մինչ 2007 թվականը ներկայացված գանգատներին, Արսեն Բաբայանը փոխանցեց, որ վերջին տարիներին Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներով փորձում է կարգավորել այդ հակասությունները, որպեսզի այսուհետ Հայաստանի դեմ ԵԴ-ի վճիռների թիվն ավելի քիչ լինի:
Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, ընդդիմադիր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտոնապես ներկայացվող հիմնավորումները որակեց ընդամենը պատճառաբանություններ` վկայակոչելով դատավորներին, քննիչներին, դատախազներին պատասխանատվության չենթարկելու այլ պատճառներ:
«Ինչո՞ւ չեն ենթարկում քրեական պատասխանատվության, ինչո՞ւ կարգապահական, պատասխանատվության չեն ենթարկում, ինչո՞ւ չեն դիմում դատարան այդ վնասների փոխհատուցումը պաշտոնյաներից ստանալու պահանջով… շատ պարզ պատճառով, չէ՞ որ այդ դատական ակտերը կայացվել են բարձրագույն իշխանությունների ցուցումով, հրահանգով: Հիմա այս իշխանությունները չեն կարող մի ձեռքով հրամայել դատավորներին, դատախազներին, մնացած պաշտոնյաներին էսպիսի գործեր սարքել, էսպիսի մեղադրանքներ մոգոնել ու էսպիսի դատավճիռներ արձակել, մյուս ձեռքով էլ չեն կարող նրանցից էդ կատարված սխալների հատուցում պահանջել, որովհետեւ այդ դեպքում էլ հանձնարարականները չեն կատարի: Եթե մենք չփոխենք իշխանությունը, այս պրակտիկան կշարունակվի, Քոչարյան Ռոբերտի սխալների համար կվճարի Սերժ Սարգսյանի իշխանությունը իր բյուջեից, Սերժ Սարգսյանի օրոք կատարված ապօրինությունների համար կվճարի հաջորդ իշխանությունն իր բյուջեից , եվ ոչ ոք չի բողոքի», - ասաց Ջհանգիրյանը:
Ջհանգիրյանը հիշեցրեց, որ դեռ 2008-ի մարտիմեկյան իրադարձություններին վերաբերող գործերով ԵԴ-ի վճիռներն առջեւում են: Այս գործերով երեք տասնյակ ընդդիմադիրների բողոքներ են ուղարկված: