Երեւանում բացված առաջին հեծանվուղին մայթերով է անցնում

Your browser doesn’t support HTML5

Երեւանում բացվեց առաջին հեծանվուղին, որը ձգվում է Օղակաձեւ զբոսայգու ողջ երկայնքով մինչեւ Զորավար Անդրանիկի արձանի հարեւանությամբ գտնվող այգին՝ մոտ 2,5 կմ: Ուղին անցնում է հիմնականում մայթով, ինչից այնքան էլ գոհ չեն հեծանվորդները, չնայած ողջունում են նախաձեռնությունը: