Ըստ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի` միգրացիոն ծրագրերի օգնությանը դիմում է ցածր որակի աշխատուժը:
2012 թվականի վեց ամիսների կտրվածքով Հայաստանում գործազրկության թիվը պաշտոնապես նվազել է` հասնելով 5.9 տոկոսի: Գագիկ Մակարյանի խոսքով, սակայն, պաշտոնական տվյալները խաբուսիկ են. - «Եթե զբաղվածության պետական գործակալության կենտրոններում մարդը պաշտոնապես գործազուրկ չի գրանցվել, ապա նա չի երեւում, հետեւաբար չի հաշվարկվում»:
«Ազատւթյուն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով արտագաղթին եւ աշխատանքի տեղավորման խնդրին` Գագիկ Մակարյանը նշեց, որ տարեկան Հայաստանում ընդամենը մի քանի տասնյակ ձեռնարկություններ են բացվում, որոնք դժվարությամբ մի քանի հազար աշխատատեղեր են ապահովում:
Օրինակ, բաց աշխատաշուկա կամ ինչպես ընդունված է ասել` ֆայլաբազար, գալիս են աշխատելու հիմնականում այն մարդիկ, ովքեր չեն կարողանում աշխատանք գտնել մասնագիտությամբ:
Նրանցից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ այլ պայմաններում աշխատելն իրեն ձեռնտու չէ, քանի որ մեծամասամբ այլ տեղերում օրավարձը կազմում է 3000 դրամ, իսկ այս ձեւաչափով աշխատանքի համար վաստակում է օրական 15.000-20.000 դրամ:
Մակարյանի ներկայացրած տվյալներով, այս պահի դրությամբ Հայաստանում կա մոտավորապես մեկ միլլիոն 50 հազար զբաղված, որից 500 հազարը` գյուղատնտեսության ոլորտում, բայց նրանք սեփական տնտեսությունն ունեցող աշխատողներ են:
Մակարյանի խոսքով` միգրացիոն ծրագրերի փակման խնդրով աշխատատեղերի հարց չի լուծվի: Նա ասաց, որ ավելի լավ կլինի ներսում ուժեղացնել հնարավորությունները:

Your browser doesn’t support HTML5