Սյունիք գյուղը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական թափոններով լցվող պոչամբարին ամենամոտ գտնվող բնակավայրն է:
Խոսքը Արծվանիկի պոչամբարի մասին է, որը, Սյունիքի գյուղապետի տեղեկացմամբ` զբաղեցնում է ավելի քան 300 հեկտարից ավելի տարածք:
Գյուղապետ Սամվել Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռ ընթացքի մեջ է Արծվանիկի պոչամբարի հարեւանությամբ երկրորդ պոչամբարի համար հատկացված հողատարածքի վարձակալության գործարքի կնքումը. - «103 հեկտար արդեն մեր տարածքից հատկացում կատարված է: Դեռ չենք տվել, դեռ պայմանագիր չենք կազմել»:
Տարիների պատմություն ունեցող պոչամբարի առկայությունն ու նորի համար պայմաններ ստեղծելու պատրաստակամությունն ու ոգեւորությունն անհանգստացնում է գյուղի բնակիչներին, քանի որ նրանք իրենց մաշկի վրա են զգում թանկ, բայց վնասակար մետաղների ազդեցության հետեւանքները:
«Օրինակ, ինձ ունեմ շաքար, հոդացավեր… Տեսողության վրա, լսողության վրա, ամեն ինչի վրա ազդում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց միջին տարիքի մի կին:
«Օր է լինում, որ շատ վատ ենք զգում, բայց` ի՞նչ է կատարվում մեզ հետ, չենք իմանում: Միջավայրից է, օդից է», - հավելեց տարեց մի տղամարդ:
Գյուղի բուժկետի միակ աշխատակցուհին` բուժքույրը ասաց, որ հանքերով ու պոչամբարներով հայտնի լեռնային այս տարածքը, առանձնանալով իր վնասակարությամբ, որեւէ պետական մարմնի ուշադրությանը չի արժանանում, երբեք որեւէ իրավասու պաշտոնատար անձ չի այցելել այս գյուղ: «Լավ կլինի, որ պոչամբարը չկառուցեն, որովհետեւ արդեն մեր գյուղը բոլոր կողմերից շրջափակման մեջ է լինելու պոչամբարներով», - հավելեց բուժքույրը:
Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանն անընդունելի է համարում ընդդիմանալը, ասում է` հողատարածքները պետք է տրամադրել կոմբինատին. - «Այդ տարածքները` բացարձակ մեծամասնությունը, անօգտագործելի տարածքներ են: Համայնքի բյուջեն բավական մուտքեր կունենա»:
Համայնքի բյուջեի նոր մուտքերի հեռանկարը, հիշեցնենք, ամիսներ առաջ չէր գրավել Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին: Երկարատեւ պայքարից հետո, ի վերջո, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հրաժարվեց այս գյուղի հողատարածքները բացառիկ գերակա հանրային շահի համար օտարելու ծրագրից:
Կառավարության ծրագրում կա հետեւյալ ձեւակերպումը. - «Բնապահպանական եւ տնտեսական օգուտի ու վնասի հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայրի ապահովումը, մարդու առողջության ապահովումը եւ կլյանքի որակի բարձրացումը բնապահպանական ոլորտում կառավարության քաղաքականության առանցքն են»: Գյուղացիները, մինչդեռ, որեւէ պաշտոնյայից բացատրություն չեն լսել, թե ինչից է, որ կառավարության ծրագրում զետեղված ձեւակերպումները կապ չունեն իրենց տեսածի հետ: