Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Բրյուսել, որտեղ վաղը մասնակցելու է ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք` Աֆղանստանում եւ Կոսովոյում ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված են Սեյրան Օհանյանի հանդիպումները Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի, ինչպես նաեւ Եվրամիության եւ Եվրախորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: