Հոկտեմբերի 14-ին «Իմ սրտի մայրաքաղաք» կարգախոսով նշվելու է Էրեբունի-Երեւանի 2794-ամյակը:
Առավոտյան ժամը 8:30-ից մեքենաների համար փակվելու է մուտքը դեպի Փոքր կենտրոն եւ քաղաքապետարանը սկսելու է նախապատրաստական աշխատանքները: Միջոցառումները կմեկնարկեն ժամը 10-ից:
«Նախատեսվում է ջրցան մեքենաների շքերթ, Երեւան քաղաքի հուշարձանների լվացում, թատերականացված ներկայացում, ռետրո ոճի մեքենաների ցուցադրություն, էստրադային բեմ, ջազ բեմ, ռոք բեմ, տոնական շքերթ եւ այլն: Միջոցառումների կազմակերպման համար պետբյուջեից հատկացվել է 90 մլն դրամ», - այս մասին ասուլիսում հայտնեց Երեւանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը:
Սուքիասյանը տեղեկացրեց, որ այս տարի առանձնահատուկ ուշադրություն է կդարձվի գրքին: Կլինեն գրքավաճառ կրպակներ, հարթակներ, որտեղ ժամանակակից գրողները կներկայացնեն իրենց աշխատանքները:
Քաղաքապետի խորհրդականը վստահեցնում է, որ այս տարվա միջոցառումները տարբերվելու են անցած տարիներից իրենց տեսակով եւ բովանդակությամբ. - «Սպասվում են մեծ թվով հյուրեր, ներկա են լինելու Երեւանի քույր քաղաքներից ժամանած պատվիրակություններ: Նախատեսվում են նաեւ սթրիթբոլի մրցումներ, ավիամոդելավորողների մրցույթ, վինդսերֆինգի ցուցադրական մրցումներ, հեծանվավազք, մարաթոնյան վազք 2794 մետր` Հաղթանակի կամուրջից մինչեւ Մատենադարան»:
Երեւանի գլխավոր միջոցառումը հայ եւ ռուս երգիչ երգչուհիների, խմբերի մասնակցությամբ տեղի կունենա Հանրապետության հրապարակում: