Վարդան Օսկանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց
Your browser doesn’t support HTML5
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) մեղադրանք առաջադրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ: Մինչ այդ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում Օսկանյանը որպես վկա էր անցնում: