Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ եւ Ջերմուկ քաղաքում մասնակցել է Գյուղական համայնքների 2-րդ համաժողովի ամփոփիչ լիագումար նիստին:
Համաժողովին մասնակցել են հանրապետության գյուղական համայնքների ղեկավարներ՝ հանրապետության բոլոր մարզերից:
Միջոցառումը նպատակ ունի տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրների քննարկման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի եւ քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը:
Նախագահը ողջունել է միջոցառման մասնակիցներին եւ համաժողովին մաղթել արդյունավետ աշխատանք:
«Մենք փոփոխությունների մեծ ուղի ենք մտել: Մեր ծրագրերը կհաջողվեն միայն, եթե ողջ հասարակությունը հավատա դրանց ու սատար կանգնի», - իր խոսքում ասել է երկրի նախագահը: