«Վրացական երազանք»-ը եւ կառավարությունը բանակցում են

Վրաստանի գործող կառավարությունը եւ խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» դաշինքը այսօր առաջին խորհրդակցական հանդիպումն են անցկացնում։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Պետական գրասենյակում բանակցությունները կառավարության անունից վարում են Գիգի Բոկերիան, Դավիթ Բաքրաձեն, Գիգի Ուգուլավան եւ Պավլե Կուբլաշվիլին, «Վրացական երազանք»-ը ներկայացնում են Իրակլի Ալասանիան, Դավիթ Ուսուպաշվիլին, Սոզար Սուբարին եւ Իրակլի Ղարիբաշվիլին։

Հանդիպումից առաջ մասնակիցները մամուլի համար որեւէ մեկնաբանություն չեն արել։