Հոկտեմբերի 5-ին ամբողջ աշխարհում նշվում է ուսուցչի տոնը: Հոկտեմբերի 5-ը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն է սահմանվել 1994 թվականին:
Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տոնին ընդառաջ պարգեւներ հանձնեց տարվա լավագույն ուսուցիչներին, տնօրեններին եւ դաստիարակներին: Ուսուցիչների զգալի մասը մարզերից էին: Տարվա լավագույն ուսուցչի կոչմանն արժանացած Կապանի թիվ 3-րդ դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ազատուհի Զաքարյանը 32 տարվա աշխատանքային փորձ ունի: Այսօր բացի պատվոգրից, նա նախարարության կողմից ստացավ նաեւ հեռուստացույց:
«Ուսուցչին պետք չէ հիշել միայն տարին մեկ անգամ: Հասարակության` աշակերտների, ծնողների կողմից մենք գնահատված ենք, ինչը չէի ասի պետության մասին: Մարզերում ուսուցիչները մեկ դրույքով աշխատելու հնարավորություն չունեն, եւ արդյունքում վարձատրությունը չի բավարարում», - ասաց նա:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ ուսուցիչներն այսօր գնահատված են: Նախարարն ասաց, որ ուսուցչի աշխատավարձը պետք է տարեցտարի բարձրացնել, իսկ այսօր ստեղծվել են ուսուցիչներին խրախուսելու տարբեր մեխանիզմներ:
Հարցին, թե արդյոք այս օրերին նախարարության թեժ գծին ստանում են ահազանգեր դպրոցներում իրականացվող դրամահավաքի վերաբերյալ, նախարարը պատասխանեց. - «Այո, ահազանգեր ստանում ենք: Մեր տեսչությանը վերահասցեագրվում են այդ զանգերը` ձեռնարկել միջոցառումներ եւ զեկուցել հրահանգով: Ահազանգերը հիմնականում վերաբերում են ոչ կրթության նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներից, բայց դա մեզ չի ազատում պարտավորությունից հասկանալու, թե ինչումն է խնդիրը»:
Որոշ տնօրեններ եւ ուսուցիչներ մշտապես նշում են, որ դրամահավաք կազմակերպվում է կամավորական սկզբունքով: Սակայն դա շատ հաճախ նշանակում է, որ տոներին տնօրենը կամ մանկավարժները նվերի հետ կապված իրենց ցանկությունն են հայտնում ծնողական խորհուրդներին, վերջիններս էլ իրականացնում են այն:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում աշակերտներն ու ծնողները նշեցին, որ չնայած արգելքներին եւ հորդորներին, դպրոցներում դրամահավաքներ, այնուամենայնիվ, իրականացվում են: