Իշխող կուսակցությունը, սակայն, ակնկալում է հաղթել մեծամասնականով։
Վրաստանում երկուշաբթի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալներով` առաջատարն է ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքը։
Ձայների 8 տոկոսի հաշվարկի արդյունքներով` համամասնական ընտրակարգով ընտրություններում «Վրացական երազանք» դաշինքը ստացել է ձայների 55, իսկ իշխող Միացյալ ազգային շարժումը` շուրջ 40 տոկոսը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ իշխող քաղաքական ուժը առավելության է հասնում մեծամասնական ընտրակարգով։
Վրաստանի խորհրդարանի 150 տեղերից 77-ը համալրվում են համամասնական, 73-ը` մեծամասնական ընտրակարգով:
«Վրացական երազանք» դաշինքի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունը առնվազն 100 մանդատ ստանալու ակնկալիքներ ունի:
Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել են 16 քաղաքական ուժեր:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Զուրաբ Խարատիշվիլին հայտարարել է, որ, մասնավորապես, Խաշուրի քաղաքի որոշ ընտրատեղամասերում ընտրության արդյունքը կարող է չեղյալ ճանաչվել` կապված ժամեր առաջ ոստիկանության եւ ընտրակեղծիքների դեմ բողոքի ակցիայի դուրս եկած ցուցարարների միջեւ բախումների միջադեպերի հետ: Նախնական տեղեկություններով` ցույցը ցրելիս իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ եւ հատուկ միջոցներ, ինչը, սակայն, ոստիկանությունը կտրականապես հերքում է:
Ընտրությունների նախնական արդյունքները կամփոփվեն մի քանի ժամից։