Իր հեծանվարշավը Բրունեն սկսել է հուլիսի 21-ին հայրենի Վալանս քաղաքից: Նա անցել է մոտ 6000 կիլոմետր եւ սեպտեմբերի 28-ին հասել է Հայաստան: Ֆրանսիացին ճանապարհորդությունը նախաձեռնել է մեկ նպատակով` գումար հավաքել Լոռու մարզի Շիրակամուտ գյուղի մանկապարտեզը վերանորոգելու համար:
Արշավի հենց սկզբից Բրունեն ճամփորդել է միայնակ, քնել է իր վրանում կամ ճանապարհին հանդիպած պատահական մարդկանց տներում:
Սեպտեմբերի 28-ին Բրունեն հյուրընկալվել է Իջեւանում, որը Վալանսի քույր քաղաքն է, իսկ այսօր արդեն նրան ընդունեցին Հայաստանում Ֆրանսիայի դեպանատանը:
«Ես անցել եմ տասը երկրներով` Շվեյցարիա, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Թուրքիա, Վրաստան եւ այլն: Ճանապարհորդությունս շատ հետաքրքիր էր, առանց լուրջ խոչընդոտների եւ դժվարությունների: 2 ամսվա ընթացքում հավաքել եմ 10 000 եվրո: Այդ գումարն արդեն փոխանցվել է վերանորոգման աշխատանքները սկսելու համար», - ասաց նա:
Մարկ Բրունեն Ֆրանսիայում ունի ձայնագրման ստուդիա, նա նաեւ սիրող հեծանվորդ է: Բրունեն ասում է, որ չի էլ հիշում, թե երբ է առաջին անգամ լսել Հայաստանի մասին: Ինչպես շատերն, այնպես էլ Բրունեն 1988-ին օգնություն է ցուցաբերել ավերիչ երկրաշարժից տուժած ընտանիքներին: Նա պատմում է, որ Հայաստանի հետ կապն է'լ ավելի է ամրապմդվել է այն բանից հետո, երբ դուստրն ամուսնացել է հայ տղայի հետ:
«Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան: Ես շատ տպավորված եմ: Ինձ հիացրել են մարդիկ, բնությունը տեսարժան վայրերը: Շատ լավ ընդունելության արժանացա, ինձ հատկապես դուր եկան Հայաստանի լեռները: Առաջիկայում էլ լեռնային արշավների կգամ ձեր երկիր», - հավելեց Բրունեն:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Բրունեի քայլը սխրանք է որակում. - «Սա երկու ժողովուրդների միջեւ երկխոսության, կապերի ամրապնդման եւս մեկ ձեւ է: Ֆրանսիան եւ Հայաստանը ունեն շուրջ 30 քույր քաղաքներ եւ դրանք սերտ համագործակցում են տարբեր ոլորտներում»:
Դեսպանը նաեւ տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: