Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգշաբթի օրը Հայաստանի վարչապետի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներմանը վերաբերող հարցին, նշեց, թե միանգամայն հասկանում եւ հարգում է այս խնդրով հայերի զգացմունքներն ու վերաբերմունքը:
«Առիթն օգտագործելով` թույլ տվեք դարձյալ իմ ափսոսանքն ու մտահոգությունը հայտնել Սաֆարովին ներելու, ոմանց կողմից նրան փառաբանելու եւ խաղաղությանը հասցված վնասի կապակցությամբ: Սա մեզ համար կարեւոր խնդիր է արժեքների վրա հիմնված գործընկերության տեսանկյունից, եւ մեր մոտեցումն այդ հարցին հենց դրանով էլ պայմանավորված է», - ասաց հանձնակատարը:
Ֆյուլեն նաեւ շեշտեց, թե այս ամենով հանդերձ, ինքը արտահայտություններում եւ գործողություններում զսպվածության եւ հանուն խաղաղության աշխատելու կոչ է անում, որովհետեւ միայն խաղաղությամբ եւ կայունությամբ կարելի է տեւական արժեք հաղորդել մյուս նպատակներին:
«Իսկ հայերի վիթխարի ներուժի բացահայտումը կախված է կայունության եւ կանխատեսելիության զգացումից», - ամփոփեց Շտեֆան Ֆյուլեն:
Եվրահանձնակատարի խոսքով, Հայաստանում մի շարք դրական փոփոխություններ են արձանագրվել, ինչի գնահատականն է, մասնավորապես, Հայաստանին լրացուցիչ 15 միլիոն եվրո տրամադրելու մասին Եվրամիության որոշումը: Այդ գումարը, ըստ Ֆյուլեի, տրամադրվում է «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության համատեքստում:
Շտեֆան Ֆյուլեն նաեւ տեղեկացրեց, թե Հայաստանի վարչապետի հետ այսօր ստորագրել են երկու համաձայնագիր, որոնցով Հայաստանին կտրամադրվի 43 միլիո եվրոյի օժանդակություն: Այդ գումարը, եվրահանձնակատարի խոսքով, կնպաստի, որ Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրամիության հետ քաղաքական ասոցացմանն ու տնտեսական ինտեգրմանը:
Շտեֆան Ֆյուլեն մեծապես կարեւորեց Հայաստանի ասոցացման գործընթացն ու դրա մաս կազմող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման բանակցությունները, դրանք գնահատելով որպես «վիթխարի նշանակություն ունեցող»` Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից: Այդ համաձայնագիրը, հանձնակատարի խոսքով, շատ ավելին է, քան պարզապես առեւտրի կարգավորումը: Դրանով, ըստ նրա, Եվրամիությունը Հայաստանի առջեւ կբացի իր ներքին շուկային վերաբերող իրավական կարգավորումների մի զգալի մասը:
«Դա դրականորեն կազդի բոլոր հայերի վրա, բազմաթիվ, այդ թվում` սպառողների իրավունքների պաշտպանության, բնապահպանության, ճանապարհների անվտանգության ոլորտներում», - ընդգծեց Ֆյուելն եւ հավելեց. - «Սակայն կարեւորագույն հանգամանքն այն է, որ այդ համաձայնագիրը վերաբերում է ընդհանուր արժեքներ դավանելուն: Այն վերաբերում է ազատությունների եւ իրավունքների ամենաբարձր երաշխիքներ ընձեռելու միջոցով Հայաստանի քաղաքացիների ներուժի լիարժեք իրագործմանը»:
Հանձնակատարի խոսքով, Հայաստանում իրականացվող ամենաառաջնահերթ բարեփոխումների շարքում են ժողովրդավարության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
«Կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ ես այստեղ քննարկելու եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած մի շարք կոնկրետ առաջարկություններ: Կցանկանայինք, որ դրանք կյանքի կոչվեին մինչեւ հաջորդ տարի Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները: Բարեհաջող ընտրություններն իսկապես կարեւոր են, այլապես կընդհատվեն այն շարունակական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել», - ասաց Ֆյուլեն:
Բարձր գնահատելով Եվրամիության ցուցաբերած ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին նշեց, թե մի շարք ոլորտներում Հայաստանի հռչակած նպատակների եւ իրական կարողությունների միջեւ դեռեւս առկա է ճեղքվածք, եւ այդ աջակցությամբ Հայաստանը փորձում է հաղթահարել ճեղքվածքը:
«Մենք համոզված ենք, որ այս փաստաթղթերի ստորագրումը, ինչպես նաեւ բանակցությունները, որ մենք ավարտեցինք պարոն Ֆյուլեի հետ, նոր թափ են հաղորդելու Հայաստանի եւ Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին», - ասաց վարչապետը: