Սպիտակ պետհամարանիշներով տաքսու վարորդները առաջարկում են կառավարությանը նոր օրենք մշակել:
Մի քանի տասնյակի վարորդներ, ովքեր որպես տաքսի շահագործում են իրենց անձնական մեքենաները` սպիտակ պետհամարանիշներով, հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել: Նրանք պահանջում են իրենց չպարտադրել դեղին պետհամարանիշները:
«Մենք վճարումից չենք հրաժարվում, բայց խնդրում ենք, որ չպարտադրեն դեղին պետհամարանիշներ, քանի որ մեր մեքնենան միայն որպես տաքսի չի ծառայում», - նշում է վարորդներից Գրիգոր Գրիգորյանը:
«Չգիտենք ում հրամանն է: Տրանսպորտի նախարարությունից ասում են` կառավարությանն է, կառավարությունից պատասխանում են, որ որոշումը տրանսպորտի նախարարությանն է», - շարունակեց Գրիգորյանը` հավելելով, որ այս ընթացում իրենք ստիպված են լինում վճարել Տրանսպորիտի նախարարության կողմից նշանակված տուգանքները:
Վարորդները 5 տարի շարունակ բողոքում են` բարձրացնելով նույն խնդիրը: Այժմ նրանք պատրոստվում են դիմել մարդու իրավունքների պաշտպանին, հետո դիմելու են նախագահին` պահանջելով կառավարության հրաժարականը:
Վարորդները պահանջում են նոր օրենք մշակել, որը հնարավորություն կտա իրենց վճարել մի քանի ամսվա կամ տարվա համար, ձեռք բերել կտրոն եւ աշխատել:
«Ցանկացած նորմալ պետություն, եթե ընդունում է օրենք, այնպես է անում, որ ժողովուրդը ոչ թե վախենա, այլ հարգելով խախտում չանի», - նշեց վարորդներից Կամո Մարդոյանը հավելեց. - «Իսկ այս երկրում այնպես են անում, որ մենք վանդակն ընկած մկան նման ծակ ենք ման գալիս, որ դուրս գանք»: