Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, հինգշաբթի օրը մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի փաստաբան Արթուր Գրիգորյանի բողոքը:
«Սիվիլիթաս»-ի շահերը պաշտպանող փաստաբանը դիմել էր Վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր քրեական գործ հարուցելու եւ այն վարույթ ընդունելու մասին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության որոշումը վերացնելու մասին Գրիգորյանի բողոքը:
«Վերաքննիչ դատարանը հանգեց այն եզրահանգման, որ առաջին ատյանի դատարանը, պահպանելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջները, կայացրել է օրինական եւ հիմնավորված որոշում: Որեւէ անձի, իրավաբանական անձի իրավունքների կամ օրինական շահերի խախտված լինելու վերաբերյալ բավարար հիմնավորումներ դատարանին չեն ներկայացվել, որ բողոքը քննության առնելիս` դատարանի կողմից թույլ չեն տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կհանգեցնեին դատական սխալի եւ հիմք կհանդիսանային կայացրած որոշումը բեկանելու համար», - հայտարարեց դատավորը:
Չնայած Վերաքննիչ քրեական դատարանի վճռի, փաստաբան Արթուր Գրիգորյանը հայտարարեց, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը պնդում է, որ բողոքարկվող որոշումը «բացառապես բաղկացած է քրեական հետապնդման մարմնի ենթադրություններից եւ որեւէ ընդհանուր բան չունի իրականության հետ»:
«Բավարար է այս առթիվ հիշատակել միայն այն փաստը, որ քննիչը` նշելով, թե հիմնադրամին փոխանցված գումարը առաջացել է օրենքով սահմանված կարգով կնքված առուվաճառքի գործարքից, ընդունելով այդ փաստը, այնուհանդերձ հետեւություն է արել, թե այն ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով: Այսինքն բողոքարկվող որոշումը անհիմն է առերեւույթ», - ասաց Գրիգորյանը:
Փաստաբանը դատարանի վճռից հետո հայտարարեց, որ բողոքարկելու են Վճռաբեկ դատարան:
«Եթե Վճռաբեկ դատարանը իրեն բնորոշ ոճով վերադարձնի բողոքը, ապա այդ դեպքում կքննարկենք այն Միացյալ ազգերի մարդու իրավունքների կոմիտեի քննարկմանը ներկայացնելու հարցը», - ասաց նա:
«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը այսօր դատարան չէր ներկայացել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե կանխատեսում էր, որ դատարանը նման վճիռ կկայացնի:
Հիմնադրամի տնօրենը վերահաստատեց, որ սպառելով ներպետական ատյանները` անհրաժեշտության դեպքում դիմելու են Եվրադատարան:
«Սա ղեկավարության, կառավարության եւ քաղաքացիների միջեւ հարաբերություն պահպանելու ձեւ չէ: Այս բոլոր սկսվեց ինչ-որ քրեական գործով, որտեղ խոսվում էր փողերի լվացման մասին: Երեկ երկու ժամ տեւած նիստի ընթացքում փողերի լվացման մասին ընդհանրապես խոսք չկար, այնտեղ խոսում էին շատ ուրիշ` հավասարապես աբսուրդ, բաների մասին, բայց ոչ այդ հարցը: Կշարունակենք բողոքարկել այս անհիմն գործընթացը, որ հիմա շարունակվում է նոր անհիմն ուղղությամբ», - ասաց Ղազարյանը:
Հիշեցնենք, Ազգային անվտանգության քննչական վարչության կողմից այս տարվա մայիսի 25-ին հարուցվել էր քրեական գործ` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու դեպքով: