Իրավապաշտպաններ. Սիրիայում զոհվածների թիվը 30 հազարից ավելի է

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Սիրիայում անցած մոտ 18 ամիսների ընթացքում զոհվել է ավելի քան 30 հազար մարդ:

Կազմակերպության տնօրեն Ռամի Աբդելռահմանի վկայությամբ` սպանվածներից ավելի քան 21 հազար 500-ը քաղաքացիական անձինք են, 7 հազար 300-ից ավելին` զինվորականներ, եւ մոտ 1800-ը նրանք են, ովքեր կռվել են ապստամբների կողմից:

Ըստ Աբդելռահմանի, սպանությունների 50-60 տոկոսը բաժին է ընկնում անցած 5 ամիսներին: