Իրանը կարող է բոյկոտել «Օսկար»-ը

Իրանի կինոյի հարցերով զբաղվող գերատեսչության ղեկավարը հայտարարել է, որ իր երկիրը պետք է խուսափի 2013 թվականի «Օսկար»-ին մասնակցելուց, եթե մրցանակաբաշխության կազմակերպիչները չդատապարտեն Մուհամեդ մարգարեին ծաղրող` ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը: