Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ տոնի առթիվ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վիկտոր Յանուկովիչը, Կատարի Պետության նախագահ էմիր Շեյխ Համադ բին Խալիֆա ալ-Թանին: