Հրդեհ է բռնկվել ՀՀԿ-ի գրասենյակի տանիքում

Your browser doesn’t support HTML5

Այսօր հրդեհ է բռնկվել Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) կենտրոնական գրասենյակում: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 11:27-ի սահմաններում, ժամանել են հրշեջ մեքենաներ, եւ հրդեհը արագ մարվել է:

Այրվել է շենքի տանիքը՝ մոտ 10 քառակուսի մետր տարածք: Շենքում, որտեղ բռնկվել է հրդեհը, ընթանում են շինարարական աշխատանքներ:

«Այստեղ շինարարկան աշխատանքներ են կատարվում, հրդեհը ամեն ինչից էլ կարող է բռնկվել, թեկուզ սվարկայից: Շինարարություն է ընթանում, հաստատ չեմ կարող ասել, թե ինչից է եղել», - հայտնեց Ճգնաժամային կառավարման կենտրոնի արձագանքման խմբի պետի տեղակալ Էմիլ Ավետիսյանը:

Հրդեհից որեւէ տուժած չկա:

ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակի տանիքը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է այրվում: Մայիսին բռնկված հրդեհի հետեւանքով տանիքն ամբողջովին այրվել էր: Այն ժամանակ եւս զոհեր եւ վիրավորներ չէին գրանցվել: