Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստին բացասական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը 32.5 հազար դրամից 72.5 հազար դրամի հասցնելու՝ Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնությանը:
Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, թեեւ աշխատավարձի նման բարձրացումը շատ ցանկալի կլիներ, սակայն այդ ծրագիրն անմիջապես կյանքի կոչելը էական տնտեսական խոչընդոտներ կստեղծի զարգացման եւ բաշխման հարաբերությունների տեսանկյունից:
Գաբրիելյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրում արդեն իսկ դրված է նվազագույն աշխատավարձի կրկնակի բարձրացման նպատակ, սակայն՝ հինգ տարվա ընթացքում:
«Միեւնույն ժամանակ նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2013-2015 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերով, եւ 2013 թվականի համար այն պետական բյուջեի նախագիծը, որ մենք շուտով կներկայացնենք, եւս ենթադրում է նվազագույն աշխատավարձի բարձրացում», - հավելեց Գաբրիելյանը:
Ըստ նախարարի՝ այսօր իսկ աշխատավարձի առաջարկվող չափով բարձրացումը անտանելի բեռ կդառնա բյուջեի համար. - «Որովհետեւ այն միայն պետական հատվածից կպահանջի ավելի քան 360 միլիարդ դրամ ծախս, քանի որ պետք է սանդղակները համամասնորեն բարձրացնել: Եթե անգամ միայն ներքեւի մասը բարձրացվի եւ խաթարի ամբողջ սանդղակը, ապա դա կկազմի 28 միլիարդ դրամ»:
Վերջին տարբերակում, սակայն, նախարարի խոսքով, խնդիրներ կառաջանան օրենսդրության հետ։ Բացի այդ, դա կարող է հանգեցնել ավելի մեծ ստվերայնության․ - «Որովհետեւ լրացուցիչ ծախսերի բեռ կընկնի գործարանների վրա եւ շատ գործարաններ այն աշխատողներին, ում աշխատավարձը տատանվում է այդ ոլորտում, չեն գրանցի»։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մինչդեռ համարում է, որ բյուջեի համար դա ամենեւին էլ բեռ չէ: Հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով իր նախաձեռնությունը, Բագրատյանը հղում արեց կառավարության ավելի վաղ ներկայացրած տեղեկանքին:
«Տարօրինակն այն է, որ նվազագույն աշխատավարձը 72 հազար դարձնելու համար փող պետք չէ: Սա հայտարարում ենք պատասխանատու ձեւով. դրանից եկած լրացուցիչ հարկը ավելի է։ Կառավարությունը մի քիչ հակառակն է պնդում, բայց կառավարությունում տեղեկանք են ներկայացրել, որ իբր 24 միլիարդի ծախս է պահանջում: Նախ չեմ հավատում դրան, բայց դա եկամուտ է բերում: 32-ից 72-ի [հազարի] արանքը հարկվում է՝ 18 միլիարդ էլ եկամուտ է գալիս», - ասաց Բագրատյանը:
Մի հանգամանք եւս՝ եթե ֆինանսների նախարարը խոսում է բաշխման հարաբերություններում ստեղծվելիք խնդիրների մասին, ապա նախկին վարչապետը եւս մատնանշում է բաշխման հարցը, սակայն բոլորովին այլ տեսանկյունից։
«Նույնիսկ եթե կառավարությունը 100 տոկոսով ճիշտ է, 20 միլիարդը փող չէ։ Համեմատած դրան, եթե մի օլիգարխը միայն տարվա ընթացքում ցույց է տալիս 200 միլիոն դոլարի շահույթ։ Ավելի լավ, եթե ծախս կլինի։ Թող վերաբաշխվի մի քիչ։ Շատ է հարստությունն իրենց ձեռքը։ Թող իրենց հաշվին անեն», - հայտարարեց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, թե օրինագիծը ներկայացրել է հենց այն պատճառով, որ՝ «մենք համաձայն չենք հարստության այսպիսի բաշխման հետ»։