Երեւանում Նոր կրկես կառուցելու համար սկզբնական շրջանում բարերարների կողմից նախատեսվել էր մոտավորապես 10 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնել, սակայն կրկեսի տնօրենի խոսքով` դա նախնական գումար էր. ժամանակակից կրկես կառուցելու համար ծախսերն այդքանով չեն սահմանափակվելու:
«Երեւանյան կրկես» կառուցապատող ընկերության շինարարական մասով ղեկավար Ավագ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ նորակառույց կրկեսը նախկին 1200 հանդիսատեսի փոխարեն հնարավորություն կունենա հյուրընկալելու 2000-ի: Շենքի տրամագիծը կավելանա 6-10 մետրով: Նախատեսված է նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել:
1930-ական թվականներին Երեւանում գործել է փայտաշեն ժամանակավոր կրկես: 1939 թվականին նրա տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1962 թվականին: Հենց այս շենքն է պայթեցվել եւ հողին հավասարեցվել ընդամենը մի քանի օր առաջ` սեպտեմբերի 8-ին:
Այժմ կրկեսի վերանորոգման աշխատանքները իր վրա է վերցրել «Տաշիր գրուպ» ընկերությունը:
Կրկեսն արդեն 10 տարի իր տունը համարող 18-ամյա Մարիան չնայած ուրախ է, որ հնարավորություն կունենա աշխատել բոլորովին նոր տեխնոլոգիաներով զինված կրկեսում, բայց կարոտելու է այն նախկինը` հինը:
Կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, ինչպես ինքն է ասում, ծնվել է կրկեսում, քանի որ տարիներ շարունակ աշխատել է այնտեղ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Պետրոսյանը կանգնեց կրկեսից ոչ շատ հեռու տեղակայված իրենց փորձասենյակի պատուհանի մոտ եւ նայելով հին կրկեսի փլատակներին` տխրեց, ասելով` «չկա այլեւս կրկեսը, դատարկ է»: Միաժամանակ նա ուրախ է, որ վերջապես կկարողանան աշխատել նոր, հարմարավետ պայմաններում:
Նորակառույց կրկեսը կունենա նաեւ հյուրանոցային սենյակներ: «Հյուրանոցային համարներ կլինեն ոչ թե բիզնեսի համար, այլ հյուրախաղերի եկած դերասանների համար», - ասում է կրկեսի տնօրեն Հովհաննես Գասպարյանը:
Գասպարյանի խոսքով` կրկեսի աշխատակիցները շարունակում են աշխատել ու աշխատավարձ ստանալ:
Մեր զրուցակիցների հավաստմամբ` մայրաքաղաքը ժամանակակից կրկես կունենա 2014-ին:

Your browser doesn’t support HTML5