Նոր տեղադրված արագաչափ սարքեր Երեւանի չորս փողոցներում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւանում երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների եւ արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 25-ից գործարկվելու են նաեւ մայրաքաղաքում նոր տեղադրված արագաչափ սարքերը` Սիլիկյան, Պարույր Սեւակի, Ռուբինյանց եւ Դավիթ Բեկի փողոցներում: