«Ժամանակ»-ի մեկնաբանը անցած շաբաթ Կառավարությունում հրավիրված խորհրդակցության մասին գրում է. - «Այն երեւույթները, որոնց մասին խոսում էր Սերժ Սարգսյանը կառավարությունում, համատարած են: Դրանք Հայաստանի ամբողջ տարածքով են, որտեղ որ կա ինչ-որ բան, որտեղ որ իրականացվում է ինչ-որ ծրագիր, որտեղ ներդրվում են պետական փողեր: Ամենուրեք են չարաշահումները: Ուրեմն ի՞նչ: Բոլորին հիմա ձերբակալելո՞ւ են: Եթե ոչ, ապա ո՞ւմ են միայն ձերբակալելու, ի՞նչ տրամաբանությամբ, ի՞նչ սկզբունքով: Տարօրինակ կլինի, եթե ոչ մեկին չձերբակալեն: Այդ դեպքում ինչի՞ համար էր այդ ամբողջ շոուն, որ ներկայացրեց Սերժ Սարգսյանը: Չէ՞ որ բացի այդ շոուից, անհրաժեշտ է նաեւ շարունակություն, որպեսզի հանդիսատեսը «չփոխի ալիքը», չձանձրանա առաջիկա ամիսներին, մինչեւ նախագահական ընտրությունները: Ահա թե ինչու պետք է անպայման լինեն ձերբակալություններ, ընդ որում` «մեծ ձկների» մակարդակում: Եթե ձերբակալեն մեկ-երկուսին, ապա կրկին կլինի տարօրինակ, որովհետեւ միայն միամիտները կհավատան, թե այդ արատավոր կաթսայի մեջ միայն այդ մեկ-երկու գլուխն են եփվում»:
Թեման շարունակում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը. - «Իշխանական ճամբարում կենացները քաղցրանում են: Հատկապես կառավարությունում իրավիճակը ծայրահեղ լարված է, որովհետեւ յուրաքանչյուրը փորձում է գտնել «սթափվելու» իր ձեւը: Բայց Սերժ Սարգսյանը նույնպես չի կարող ձեռքերը ծալած նստել: Նա արդեն կատարել է իր առաջին քայլը, եւ եթե հետեւողական չլինի, կարող է հայտնվել մի իրավիճակում, որը քաղաքականության մեջ ընդունված է անվանել «Ռոպեսպիերի սխալ»: Բանն այն է, որ ձեռք բերելով լիակատար իշխանություն` Ռոբերսպիերը Կոնվենտի նիստերի ժամանակ սովորություն ուներ հայտարարել, թե այս-այս-այս մարդիկ ժողովրդի թշնամիներ են, եւ այդ խոսքերից անմիջապես հետո դահլիճ էին մտնում զինվորները ու այդ մարդկանց թեւերը ոլորելով` դուրս տանում (ուղիղ դեպի գիլյոտին): Բայց մի անգամ նա սխալվեց. հայտարարեց, թե դահլիճում ուրիշ թշնամիներ էլ կան, բայց նրանց անունները կասի հաջորդ նիստի ժամանակ: Եվ քանի որ վտանգը բոլորի գլխին էր կախված, բոլորը միավորվեցին, թշնամի հռչակեցին Ռոբեսպիերին եւ հենց նրան էլ գլխատեցին նույն գիլյոտինի վրա»:
«Հրապարակ»-ի թղթակիցը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ-ի անդամ Պետրոս Մակեյանին հարցնում է. - «ՀԱԿ-ում շատե՞րն են հավատում, որ ՀԱԿ-ԲՀԿ միասնական ընդդիմադիր թեկնածու կլինի»: Պատասխան. - «Դա ֆանտազիայի ոլորտից է, բայց չեմ բացառում, որ ինչ-ինչ քաղաքական զարգացումներից հետո դա հնարավոր լինի: Իսկ որ ասում են ՀԱԿ ղեկավարություն…, ես պետք է ասեմ, որ դա երկու հարթության մեջ պետք է նայել: Մեկը Լեւոն Տեր-Պետրոսյան, մյուսը՝ ֆորմալ առումով ՀԱԿ քաղաքական միավորները, որոնք թվում է՝ գործում են համատեղ, բայց անցած գարնանից հետո իրականում տարբեր հարթություններում են գործում (Տեր-Պետրոսյանի որոշումն էր իշխանության հետ երկխոսությունը, ԲՀԿ-ի հետ համագործակցությունը եւ այլն): Իհարկե, կուսակցությունների մի մասը լռակյաց ընդունում է առաջնորդի քաղաքականությունը»:
«Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը գրում է. - «Մեր դժբախտությունն այն է, որ հայրենի էլիտան կողմնորոշված է միայն դեպի սեփական շահերը։ Արեւմուտքում մեծ մասամբ իշխանություն են մտնում հասարակական նշանակություն ունեցող ինչ-որ բան անելու համար։ Հետո միայն գնում բիզնես եւ վերածում քաղաքական ռեսուրսը ֆինանսականի։ Մեզանում իշխանություն են գնում, որպես կանոն, սեփական ֆինանսական շահերի իրականացման նպատակով։ Էլիտայի ճնշող մեծամասնությունը մտահոգված է հատկապես դրանով եւ կատաղի պայքարում է յուրաքանչյուրի հետ, ով ոտնձգություն կանի իր եկամուտների նկատմամբ։ Եվ հասարակությունը դա ընդունում է հանգիստ. «Էլիտան հենց նրանով է էլիտա, որ ապրի ինչպես վայել է էլիտային»։
«Առավոտ»-ի խմբագիրը գրում .է. - «Երբ մի կուսակցական փորձում է հերքել մյուս կուսակցականին՝ «դու ծառայում ես քո տերերին» փաստարկով, միշտ բնական հարց է առաջանում՝ իսկ նման բան ասողը ո՞ւմ է ծառայում՝ բացարձակ ճշմարտությա՞նը, դարավոր իմաստությա՞նը: Վաղուց արդեն եկել է ժամանակը, երբ կուսակցականներն իրար եւ մնացածների մեջ տեսնեն անհատների՝ իրենց ճիշտ կամ սխալ դրսեւորումներով եւ ոչ թե «դասակարգային ճշմարտությունների» մարմնավորումը: Դա կօգնի փնտրել ցանկացած՝ ամենահակակրելի կերպարի արտահայտած մտքում կամ գործելակերպում ռացիոնալ հատիկը եւ բանավիճել դրա շուրջ: Իսկ փնովելն ու գովերգելը թողնել մանկապարտեզային եւ կրտսեր դպրոցական տարիքի երեխաներին: Երեկ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանը հայտարարեց, որ «Սիվիլիթասի» գործը լսվելու է առանց լուսանկարելու եւ տեսանկարահանելու: Ոչ թե այն պատճառով, որ նիստում պետական գաղտնիքներ են հրապարակվելու, այլ՝ որովհետեւ լրատվամիջոցներն այդ դատավարությունը, իր կարծիքով, սխալ են լուսաբանում: Այդ դատավորն էլ, հավանաբար, իր դասակարգային ճշմարտություններն ունի»: