Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները պնդում են, որ Աղստեւ գետի Պաղջուր վտակի վրա «Խաչաղբյուր 2» փոքր ՀԷԿ-ը կառուցելու դեպքում իրենք կզրկվեն ջրից:
Գյուղացիները պատրաստվում են կանգնեցնել ՀԷԿ-ի կառուցումը: Արդեն մի քանի օր է բնակիչների բողոքների արդյունքում շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Պաղջուր վտակի վրա արդեն իսկ գործարկվում է «Խաչաղբյուր» փոքր ՀԷԿ-ը:
Գյուղացիները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀԷԿ-ի կառուցման վայրում: Գետահովիտ գյուղի բնակիչ Արթուր Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ շինարարական աշխատանքներից հետո զգալիորեն նվազել է գյուղ մտնող ջուրը, բացի այդ ՀԷԿ-ը կառուցում են առանց հանրային քննարկումներ անցկացնելու:
«Գործը կատարում են գլխիվայր, փոխանակ սկզբից համայնքի համաձայնությունը ստանան, գալիս են, ծախսերն անում են, վերջում տուպիկի առաջ են կանգնում. իրենք ասում են՝ գումարներ ենք ծախսում, մենք էլ ասում ենք՝ մեզ հետ չեք համաձայնեցրել: Այս աշխատանքների հետեւանքով մենք ջրազրկվում ենք», - ասաց Ավագյանը:
«Մեգաէներջի» ընկերության տնօրեն Երեմ Սարգսյանը փորձում էր հավաքվածներին համոզել, որ իրենց գործունեությունն օրինական է, գյուղացիների համար էլ ձեռնտու պայմաններ են առաջարկում:
«Մտածեք՝ ինչով մենք կարանք օգնել ձեր համայքնին, որպեսզի դուք ձեզ լքված չզգաք, որպեսզի հասկանաք, որ մենք եկել ենք ձեզ օգուտ տալու՝ թե աշխատատեղերով, թե գյուղին օգությունով», - ասում էր Սարգսյանը:
Մինչդեռ գյուղացիները հակադարձում էին, որ «Խաչաղբյուր» փոքր ՀԷԿ-ի կառուցումից հետո գյուղում ջրերը ոչ միայն նվազել են եւ պղտորվել, այլեւ վտանգված են Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանիներ եւ բույսեր:
«Էկոլուր» տեղեկատվական-հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը կարծում է, որ մինչ փոքր ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն տալը բնապահպանության նախարարությունը նախ պետք է ստուգումներ անցկացնի եւ պարզի ՀԷԿ-երի հասցրած իրական վնասի չափը:
«Դեմ ենք ՀԷԿ-երի կառուցմանը Հայաստանում, որովհետեւ այդ ՀԷԿ-երը կառուցում են շրջակա միջավայրին եւ բնակիչներին մեծ վնասներ հասցնելով: Որպեսզի այդ իրավիճակը փոխվի, մենք դրա համար առաջարկում ենք կանգնեցնել այդ գործընթացը եւ գնահատել ՀԷԿ-ի հասցրած վնասները», - ասաց Զարաֆյանը:
Կողմերը այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան: Զարաֆյանի կարծիքով՝ այս հարցը պետք է իրավական դաշտում լուծվի: