«Հայաստանն առանց աղբի» ծրագրի ընթացքում բազմաթիվ անհատ կամավորներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանի մի շարք մարզերում իրականացրել են աղբահավաքման աշխատանքներ:
«Let’s do it» շարժումն առաջին անգամ իրականացվել է 2008 թվականին Էստոնիայում: Աղբահավաքի ընթացքում Էստոնիան մաքրվել է ավելի քան 10.000 տոննա կենցաղային աղբից: Այս ծրագրի գաղափարը տարածվել է ողջ աշխարով:
«Let’s do it World» համաշխարհային թիմի անդամ Ակայան նշում է, որ ծրագրում են նախագիծն իրականացնել ավելի քան 90 երկրներում. - «Ես կարծում եմ՝ ողջ աշխարհն ունի աղբի խնդիր: Երբեմն լավ արտահայտված, երբեմն ոչ, բայց այն դեռ ողջ աշխարհի խնդիրն է: Ես կարծում եմ, որ սա լավ ճանապարհ է ցույց տալու, որ կա եղանակ, որ կարող ենք անել` վիճակը լավացնելու համար»:
«Let’s do it! Armenia» էկոլոգիական շարժման նպատակն էր մեկ օրվա ընթացքում մաքրել աղբից Հայաստանի պատմամշակութային վայրերը ու դրանց հարակից տարածքները: Աղավնաձորում երիտասարդ կամավորները հանգստի գոտիներից հավաքել են մոտ 60 մեծ պարկ կենցաղային աղբ:
«Երեւում է, որ մարդիկ եկել են հանգստացել են, կերել, խմել են, հետո ամեն ինչ թողել են այստեղ եւ հեռացել: Իրականում խնդիրն այն է, որ չկան տեղադրված աղբամաններ, կամ չկան մեքենաներ, որոնք կգան եւ կհավաքեն այդ աղբը», - նշում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ Հասմիկ Տեր-Ոսկանյանը:
6-7 ժամ երիտասարդ կամավորները մաքրել են Աղավնաձորի անտառամերձ տարածքը: Նրանցից պահանջվում էր տեսակավորել աղբը, որը հետո հանձնելու են աղբի վերամշակման գործարան:
«Հանգստացողները աղբը հիմնականում հավաքել եւ թափել են կամ գետի մեջ կամ ափամերձ տարածքում», - ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի անդամ Նելլի Սիսակյանը:
«Let’s do it» շարժման Աղավնաձորի խմբի պատասխանատու Ռուզաննա Մանյանը նշում է, որ թեեւ կան աղբամաններ հանգստի գոտում, սակայն հանգստացողները նախընտրում են աղբը նետել գետը:
Սեւանում «Let’s do it» ծրագրի շրջանակներում 50 երիտասարդներ հանում եւ տեղափոխում էին ջրի մակարդակի բարձրանալու հետեւանքով ափի ավազի մեջ խրված ծառերն ու նրանց արմատները:
Աշխատանքները սկզբում իրականացրել են 50 հոգանոց խոմբով, բայց օրվա վերջում երիտասարդները փոքր խմբով որոշել են աշխատանքները շարունակել նաեւ հաջորդ օրը, որպեսզի ավարտին հասցնեն այն: Հավաքված փայտով պատրաստելու են նստարաններ:
«Սկզբում մենք ուզում էինք ծառերն արմատներով տեղափոխել եւ տնկել այլ վայրում, բայց քանի որ հավանականությունը մեծ էր, որ դրանք կչորանային, որոշեցինք փայտն օգտագործել նստարաններ պատարաստելու վրա», - նշեց «Սերունդ» համահայկական երիտասարդական կենտրոնի անդամ Լիլիթ Դաշյանը:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության շրջանակներում մաքրել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքը: Նրանք մոտ 80 պարկ աղբ են հանաքել:
Աշխատանքների ավարտից հետո ուսանողներից երկուսը ականատես են եղել, թե ինչպես են մեքենայով աղբ լցնում այդ տարածքում:
«Հայկական Փի Ար ասոցիացիայի» նախագահ Աստղիկ Ավետիսյանը պատմում է. - «Մեքենա է կանգնում, որտեղից իջնում էր հավանաբար «Էլնոր» ընկերության ներկայացուցիչը: 3 մեծ պարկով երեւի թե ժամկետն անց թեյեր եւ ինչ-որ պաստառներ է նետում: Երբ ուսանողները բղավում են, թե ինչ է անում, նա ուղղակի շպրտել է ուսանողների երեսին, որ սա իրենց համար աղբավայր է եւ իրենք միշտ աղբն այդտեղ են թափում»:

Your browser doesn’t support HTML5