«Տառերի պուրակի» հարեւանությամբ տեղադրվում է 33 մետր բարձրությամբ խաչ

Your browser doesn’t support HTML5

Երեւանից Ապարան տանող ճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ գտնվող բլրի վրա տեղադրվում է 33 մետր բարձրությամբ մետաղական խաչ: Խաչը բաղկացած է 1712 մեծ ու փոքր խաչերից, որոնք խորհրդանշում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո անցած տարիները, եւ դրանց թիվը ամեն տարի կավելանա եւս մեկով: