Լուրերը ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կազմած`ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկի մասին, որում ընդգրկված է նաեւ Հայաստանը, ամբողջական չեն։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին ասաց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը։
Նրա վկայությամբ`այս պահի դրությամբ արդեն հինգ տասնյակ դեսպանատներ զգուշացրել են ամերիկյան քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ իր պաշտոնական կայքէջում նման զգուշացում տեղադրեց նաեւ Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանությունը։
Դեռ նախօրեից մամուլում շրջանառվում են լուրեր, թե Պետդեպարտամենտը ամերիկյան քաղաքացիների համար 7 առավել վտանգավոր երկրների ցանկում Բուրունդիի, Քուվեյթի, Սուդանի, Թունիսի, Զամբիայի եւ Եգիպտոսի հետ ընդգրկելէ նաեւ Հայաստանը:
Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության կազմակերպած միջոցառման ժամանակ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով այս տեղեկությունները` դեսպան Հեֆերնը ասաց. - «Լիբիայում տեղի ունեցած իրադարձությունները, Կահիրեում ԱՄՆ-ի դեսպանատան եւ Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության հետ կապված վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր դեսպանատները ամենուր պետք է զգոնություն ցուցաբերեն: Միացյալ Նահանգների յուրաքանչյուր դեսպան պարտավոր է ամեն ինչ անել ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար` անկախ նրանից` այդ երկրում որեւէ իրադարձություն եղե՞լ է, թե՞` ոչ»:
Ջոն Հեֆերնը նշեց, որ վերջին ողբերգական իրադարձություններից հետո ԱՄՆ-ի նախագահն ու պետքարտուղարը արդեն իսկ դիմել են իրենց քաղաքացիներին` զգոն լինելու կոչով:
«Սա ամբողջ աշխարհում է կատարվում, եւ Հայաստանը մեկն է այդ երկրներից: 7 երկրների մասին լուրերը ամբողջական տեղեկություններ չեն: Այս պահի դրությամբ արդեն 50 դեսպանատներ զգուշացրել են իրենց քաղաքացիներին: Հայաստանի հետ կապված որեւէ տեղեկատվություն չկա, եւ Հայաստանի հետ որեւէ առնչություն չունի», - ընդգծեց դեսպանը։
Վերջում Ջոն Հեֆերնը նշեց, որ Երեւանում ԱՄՆ-ի դեսպանատունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: