Մահացել է Հայկական երկաթուղու նախկին գլխավոր տնօրենը

Այսօր, երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո, 61 տարեկանում վախճանվել է «Հայկական երկաթուղի» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանը: Այդ մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Խրիմյանը «Հայկական երկաթուղի»-ն ղեկավարել է 2004 – 2008 թվականներին, վերջին չորս տարիներին աշխատել է որպես «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահի խորհրդատու:

1995 - 1999 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր, Ղարաբաղյան պատերազմի մասնակից է: