Այսօր Եմենի մայրաքաղաք Սանայում զայրացած ցուցարարները հարձակվել են ամերիկյան դեսպանատան վրա, գլխավոր մուտքից ներխուժել դեսպանատան տարածք, հրկիզել մեքենաները եւ փշրել պատուհանները։
France Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով անվտանգության անանուն պաշտոնյային, հաղորդում է, որ ցուցարարներից մեկը սպանվել է ոստիկանների կրակոցից։
Մահմեդական երկրներում այդ ընդվզումները սկսվել են ի պատասխան մի մասնավոր ֆիլմի նկարահանման, որում, ըստ որոշ գնահատականների, ծաղր կա Մուհամեդ մարգարեի հասցեին։
Երկու օր առաջ Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա հարձակման հետեւանքով զոհվեցին այդ երկրում Միացյալ Նահանգների դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը եւ եւս երեք ամերիկացիներ։