Եգիպտոսի նախագահը մեկնում է Բրյուսել

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին այսօր մեկնում է Բրյուսել` Եվրոպական միության ղեկավարության հետ բանակցությունների:

Եգիպտոսի նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ այցի գլխավոր նպատակը Եվրոպական միության հետ համագործակցությանը նոր լիցքեր հաղորդելն է, ինչպես նաեւ Եգիպտոսի ներդրումային ներուժը քննարկելը: