Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ երեքշաբթի օրը Երեւանում հրավիրած մամլո ասուլիսին դարձյալ անդրադարձավ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձմանն ու ներում շնորհելու փաստին:
Հունգարիայի արտգործնախարարը, հիշեցնենք, անցած շաբաթավերջին նամակ էր հղել Հայաստանի արտգործնախարարին, որում հավաստիացրել է, թե Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին ուղղված չէր Հայաստանի դեմ եւ չպետք է դիտարկվի որպես վիրավորանք հայ ժողովրդի հասցեին։
Նամակում նաեւ նշված էր, թե «դիվանագիտական հարաբերությունների կասեցումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»:
Այս նամակը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան` Հայաստանի արտգործնախարարը նախ ասաց, որ «հունգարա-ադրբեջանական գործարքը շոկ առաջացրեց միջազգային հանրության շրջանում», ապա հավելեց. - «Ի՞նչ են ասում այսօր Ադրբեջանից: Այն, ինչ մենք լսում ենք այսօր Ադրբեջանից, ոչ պակաս շոկ է առաջացնում: Բայց ցավով կարող եմ նշել, որ Հունգարիայից էլ ինչ այսօր մենք լսում ենք, ոչ պակաս շոկ է առաջացնում: Ի՞նչ է ասում Հունգարիան: Հունգարական կառավարական, պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ գործարքի ընթացքը թափանցիկ է եղել, իսկ ադրբեջանական ամենաբարձր մակարդակի պաշտոնյաներն ասում են, որ գաղտնի բանակցություններ են վարվել: Հունգարական կողմն ասում է, որ տեղյակ չի եղել, որ ադրբեջանական կողմը կազատի Սաֆարովին Բաքու ժամանելուն պես, իսկ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաները պնդում են, որ հունգարական կողմը դրա մասին տեղյակ է եղել»:
Արտգործնախարարը տեղեկացրեց այս հարցով պաշտոնական Բուդապեշտի հղած նամակների մասին. - «Հունգարական կողմը ուղարկել է նոտաներ, նամակներ Բուդապեշտում հավատարմագրված դեսպանություններին, որտեղ հայտնում է իր վրդովմունքը Սաֆարովին ազատ արձակելու Ադրբեջանի կողմից ընդունված որոշման վերաբերյալ: Բայց միգուցե ս՞ա է հունգարական կողմի վրդովման դրսեւորումը, երբ նույն նամակը եզրափակվում է նրանով, որ հունգարական կողմը շարունակելու է հանձնառու լինել Ադրբեջանի հետ ստրատեգիական հարաբերությունների զարգացմանը՝ փոխադարձ վստահության հիման վրա»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ օրերս արած այն արձանագրումները, թե Սաֆարովի արտահանձնումը տեղի է ունեցել Ստրասբուրգի կոնվենցիայի շրջանակում, Նալբանդյանը պատասխանեց. - «Եվրամիության կողմից ոչ միայն այդ հայտարարությունն է հնչել, նաեւ այլ հայտարարություններ են հնչել ներառյալ Եվրոպական Միության անդամ երկրների կողմից: Այս վերջին օրերի ընթացքում տասնյակ հեռախոսազանգեր եմ ստացել տարբեր երկրների արտգործնախարարներից, ներառյալ նաեւ Եվրոպական Միության անդամ երկրներից, որոնք իրենց միանշանակ վերաբերմունքն են արտահայտել ադրբեջանահունգարական այս գործարքի կապակցությամբ: Չկա որեւէ մի երկիր, որն այսօր կարող է արտահայտել իր աջակցությունը կատարվածին, չկա մի երկիր, որ արտահայտի իր աջակցությունը Ադրբեջանին»:
Նալբանդյանը նաեւ մանրամասնեց. - «Իսկ դո՞ւք գիտեք, որ ԵԽԽՎ-ի նախագահը հայտարարել է, որ այս գործարքը չարաշահում է հենց այդ կոնվենցիան»:
Անդրադառնալով նույն հարցին, Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը, եւս մեկ անգամ դատապարտելով Սաֆարովին ներում շնորհելու փաստը, նշեց, թե Երեւանում իր ունեցած հանդիպումներից հետո հունգարացի իր գործընկերոջը խորհուրդ կտար ավելի խորամուխ լինել այդ նամակի մեջ, եւ գուցե կհասկանար, որ Սաֆարովի արտահանձնումը վիրավորական է Հայաստանի համար:
Ասելբորնը նաեւ հայտարարեց, որ կատարվածը չպետք է բացասական ազդեցություն ունենա Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում Հայաստանի մասնակցության վրա: