Արթիկում նոր քաղաքապետ է ընտրվել

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում երեկ կայացած քվեարկության նախնական արդյունքներով, գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանը զիջել է Արսեն Աբրահամյանին: Վերջինս 2400 քվե ավելի է ստացել իր մրցակցից:

Ինչպես Վարագյանը, այնպես էլ Աբրահամյանը ներկայացնում են իշխող Հանրապետական կուսակցությունը:

Երեկ ՏԻՄ ընտրություններ են կայացել Շիրակի մարզի 86 համայնքներում:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի