ԱՄՆ-ը աֆղանական իշխանություններին է հանձնում «Բաղրամ» բանտը

Միացյալ Նահանգները աֆղանական կառավարությանն է փոխանցում Քաբուլից հյուսիս գտնվող «Բաղրամ» բանտը։

Բանտը, որի փոխանցումը Աֆղանստանին սկսվել էր 6 ամիս առաջ, Վաշինգտոնի եւ Քաբուլի միջեւ հակասությունների պատճառ էր դարձել, քանի որ Միացյալ Նահանգները մեղադրվում է բանտարկյալներին կտտանքների ենթարկելու համար։