Ռուսական ռազմական ուղղաթիռի վթարից երեք մարդ է զոհվել

Շաբաթ օրը Դաղստանի եւ Չեչնիայի սահմանային շրջանում վթարի է ենթարկվել ռուսական ռազմական ուղղաթիռ։ Ուղղաթիռի անձնակազմի երեք անդամները, հաղորդագրությունների համաձայն, զոհվել են։

«ԻՆՏԵՐՖԱՔՍ» գործակալության փոխանցմամբ, «Մի-35» ուղղաթիռը այս տարածքում ռազմական գործողության էր մասնակցում։