2004 թվականի սեպտեմբերի 5-ին Երեւանում բացվեց «Նարեկացի» արվեստի միությունը: 8 տարվա ընթացքում այն կազմակերպել է 3000-ից ավելի միջոցառում: Այս առիթով զրուցեցինք «Նարեկացի» արվեստի կենտրոնի տնօրեն Նարեկ Հարթունյանի հետ:
Այսօր «Նարեկացի» արվեստի միությունը իր տարեդարձի կապակցությամբ հյուրընկալել էր ԱՄՆ-ից ժամանած հայր Անտոն Ադամյանին, ով Գրիգոր Նարեկացուն նվիրված դասախոսություն էր անցկացնում:
«Վերջին երկու տարիների ընթացքում շատ են եղել դժվարությունները», - ասում է Հարթունյանը, ու թեեւ խնդիրները կապված են իր եւ իր ընտանիքի հետ, դա անդրադառնում է նաեւ կենտրոնի գործունեության վրա:
Նա նշեց` 25 հոգուց բաղկացած «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը շուտով մեկնելու է Գերմանիա ու Ֆրանսիա` այնտեղ ներկայացնելու հայ մշակույթը: Նրանց պետք է աջակցել ֆինանսապես, նաեւ ներկա գտնվել իրենց կողքին ելույթների ժամանակ:
Կալանքից հետո Նարեկ Հարթունյանը երկրից բացակայալու իրավունք չունի. այս իրավիճակը անհանգստացնում է Հարթունյանին.
«Իմ ներկայությունն այնտեղ պարտադիր է: Հիմա ես չգիտեմ` ինչ պետք է լինի: Հոկտեմբերին պետք է գնանք: Արգելել են բացակայել երկրից: Այդ կալանքները, որ դրվել են, կան, հաշիվները` սառած: Հիմա ես շատ մտահոգ եմ: Երկար ճանապարհորդություն է: Այստեղ ծնողներ կան, մտահոգ են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց նա:
Նարեկ Հարթունյանն ասում է` հայ արվեստն այժմ վտանգի մեջ է, եթե նույնիսկ հատուկ ծրագրերի շրջանակներում քաղաքում որոշ ժամանակ միայն Կոմիտաս հնչի, հայ ազգը կստանա իր հոգեւոր ու մշակութային սնունդը:

Your browser doesn’t support HTML5