«ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նեղսրտած չէ ընդդիմադիր գործընկերների հանդիմանանքից, որ ՀՀ իշխանությունները, պետական ապարատն անտեղյակ են եղել Հունգարիայի եւ Ադրբեջանի հանցավոր համաձայնությունից», - փոխանցում է «Առավոտ» օրաթերթը` մեջբերելով Սահակյանի խոսքերը. - «Ամեն ինչ կարելի է ասել, ամեն ինչ կարելի է շահարկել, բայց սա այդ խնդիրը չէ: Պետք է միահամուռ լինենք: Ընդդիմություն է, պիտի էդպես ասի, բա ինչպե՞ս ասի: Էլ չեմ ասում, որ մարդիկ մտածում են, որ նույնիսկ եթե 10 օր առաջ իմացվեր, ինչն անհնար էր, եւ հանրության համար արդեն պարզ լիներ, ընդդիմությունն անպայման պիտի «գրադները» առած հարձակվե՞ր, որ գործարքը չանեին»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Քանի որ Ռամիլ Սաֆարովն արդեն արել է իր գործը եւ այժմ որպես «հերոս» մեծ վնաս է հասցնում Ադրբեջանի միջազգային վարկին, ապա հարկ է երկրորդ անգամ շրջանառել նրա կերպարը՝ այս անգամ որպես «հայկական ահաբեկչության զոհի»։ Իսկապես, կացնահարող մարդասպանն այլեւս պետք չէ Իլհամ Ալիեւին ու նրա կլանին, ուստի ավելի ու ավելի առարկայական եւ հստակ կերպարանք է ստանում նրա կերպարի «երկրորդ խաղարկման» տարբերակը։ Ուրեմն ո՞վ պետք է ստանձնի թարմ ու անմիջական «զոհի» դերակատարությունը, եթե ոչ ինքը՝ այս ամենի պատճառ դարձած Սաֆարովը։ Եթե նա սպանվի, ապա դրանով Ադրբեջանը կարող է մեկ կրակոցով «երկու նապաստակ» խփել։ Առաջին՝ մեղադրել հայկական կողմին ահաբեկչության մեջ, երկրորդ՝ օգտագործել միջազգային հանրային կարծիքի փոփոխությունը պատերազմ սկսելու համար»։
«Ժամանակ»-ը գրում է. - «Հունգարիայի օրինակը հարց հարուցեց` ի՞նչ է անում Հայաստանի դիվանագիտական կորպուսն արտերկրում: Արտերկրում Հայաստանի դեսպանի պաշտոնները վերածվել են ընդամենը ծանոթ-բարեկամներին եւ յուրայիններին այս կամ այն տեղում հարմար տեղավորելու կամ էլ անցանկալի անձանց այս կամ այն տեղ աքսորելու միջոցի: Այդ պաշտոնները ոչ թե պետությանն են ծառայում, այլ ընդամենը օրվա իշխանություններին, բարձրաստիճան պաշտոնյաներին, իսկ ինչ էլ որ մնում է տակը` բաժին է հասնում անձամբ դեսպաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ահա այն ամբողջ պատկերը, որը բնորոշվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կորպուս արտահայտությամբ: Այս կորպուսի կամ այսպիսի կորպուսի պայմաններում սաֆարովյան պատմությունները ուղղակի մեղմ են»:
«Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրուցում է ասել է, որ Ադրբեջանն իր այդ հանդուգն քայլով ցույց տվեց ողջ աշխարհին, որ հաշվի չի առնում միջազգային հանրության կարծիքը. - «Սա նշանակում է, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պատերազմ հրահրել` առանց հետեւանքների մասին մտածելու: Մենք պետք է ազգովի գիտակցենք, որ պատերազմի վտանգն ամեն պահի կա: Վաղը, մյուս օրը, թե մեկ-երկու տարի հետո Ադրբեջանը կսանձազերծի պատերազմ: Բանակցությունների միջոցով այլեւս որեւէ արդյունքի հնարավոր չէ հասնել: Ես կարծում եմ` Հայաստանը ոչ թե պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլ ժողովրդի կամքի արտահայտմամբ` հանրաքվեի միջոցով երկու երկրների խորհրդարանները որոշում ընդունեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միասնական հանրապետություն հռչակելու մասին: Սա պետք է լինի մեր առաջին քայլը որովհետեւ արդեն հասկանալի է, որ Ադրբեջանը երբ ցանկանա, պատրաստ է պատերազմ հայտարարել` հաշվի չառնելով միջազգային հանրության կարծիքը»:
«Հրապարակ»-ը գրում է. - «Երբ հունգարական հասարակության մեջ մի քանի տասնյակ հազար մարդ ելնում է փողոց, դատապարտում իր իշխանությունների արարքն ու ներողություն խնդրում հայերից, ոչ միայն նորմալ է՝ որպես առողջ հասարակությանը բնորոշ պահվածք, այլեւ հիացմունքի արժանի։ Նույնը չես ասի ադրբեջանական հանրության մասին: Ոչ մի չափանիշի մեջ չտեղավորվող ալիեւյան պահվածքը դատապարտողներ կարծես թե մեր հարեւան երկրում ի հայտ չեկան: Եվ սա առավել սոսկալի է, քան մի բռնապետի նողկալի հրամանը: Սա խոսում է, որ հարեւան երկրում ոչ միայն վախի մթնոլորտ է տիրում, այլեւ այլախոհությունն իսպառ վերացված է: Այս պատկերի ֆոնին մեր հասարակությունը առողջ ու առաջադեմ է թվում»:
«168 ժամ»-ը զրուցել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանի հետ: «Լայն ընտրազանգվածը չկորցնելու եւ իր հետեւից տանելու համար ԲՀԿ-ն ստիպված է մանեւրել», - ասել է Հարությունյանը: Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն խուսափեց հայտարարել, որ ընդդիմություն է, նա պատասխանել է. - «Այդ հարցն իրենց ուղղեք: Քաղաքական ուժի որոշելիքն է դա: Սովորաբար քաղաքական ուժն իր մարտավարությունը քննարկում է ընտրողի հետ, ուրեմն ԲՀԿ-ն իր ընտրողի հետ է համաձայնեցրել իր ընդդիմադիր լինելու կամ չլինելու որոշումը: Բայց ԲՀԿ-ի տարբեր գործիչներ տարբեր պատասխաններ են տալիս այդ հարցին»: