Աշխարհահռչակ հեռուստամեկնաբան, CNN հեռուստաընկերության նախկին հաղորդավար Լարի Քինգը դարձել է Վրաստանի «Իններորդ ալիք» հեռուստաընկերության խորհրդականը:
«Իններորդ ալիք»-ը պատկանում է վրաց միլիարդատեր, ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին:
«Իններորդ ալիք»-ը` որպես նոր, անկախ լրատվություն ապահովող հեռուստաընկերություն, բախվում է Վրաստանի իշխանությունների կողմից աննախադեպ մարտահրավերների եւ արժանի է ամերիկացիների ու եվրոպացիների աջակցությանը», - Լարի Քինգի խոսքերն է փոխանցում հեռուստաընկերությունը իր տարածած հայտարարությունում:
Հոկտեմբերի 1-ին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։ Ընդդիմադիր դաշինքը հաճախ է ահազանգում իր ղեկավարի եւ համակիրների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին: