Ազգային ժողովի նիստում հրապարակվեց Հայրապետյանի հրաժարականի դիմումը

Ռուբեն Հայրապետյան

Չորեքշաբթի օրը Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընթերցեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հուլիսի 4-ի դիմումը հրաժարականի մասին։

Ազգային ժողովի կանոնակարգի 13-րդ հոդվածի համաձայն` Հայրապետյանը կարող է դիմումը ետ վերցնել խորհրդարանի նիստում դրա հրապարակումից 15 օրվա ընթացքում, իսկ եթե դա չանի` դիմումը կհամարվի ընդունված, եւ նրա պատգամավորական լիազորությունները կդադարեցվեն։

Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից հրաժարվեց իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահանալուց օրեր անց։