Նրանք «մեծագույն վրդովմունք ու հիասթափություն» են հայտնել Հունգարիայի կառավարության վերջին գործողություններից։
Բուդապեշտում գտնվող եւ Արեւելյան Եվրոպայում առաջատարներից մեկը համարվող Կենտրոնական եվրոպական համալսարանի ուսանողները նամակով դիմել են Հունգարիայի վարչապետին՝ «մեծագույն վրդովմունքն ու հիասթափություն» հայտնելով Հունգարիայի կառավարության վերջին գործողություններից, որոնց արդյունքում 2004 թվականին ՆԱՏՕ-ի խաղաղության համագործակցության դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովը, ով այդ դաժան արարքի համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման Հունգարիայում, հանձնվել է Ադրբեջանին, որտեղ ներում է ստացել եւ ազատ արձակվել:
«Մենք` մի խումբ հայ ուսանողներս եւ մեր համալսարանական ընկերները այլ երկրներից, ովքեր եվրոպական տարածքում կրթություն ստանալու համար ընտրել ենք Հունգարիան, արդյո՞ք պետք է հունգարական կառավարության այս քայլից եզրակացնենք, որ եվրոպական արժեքներ ասվածը դաժան սպանություն իրականացնողին հանձնելն է մի պետության, որը, ակնհայտ է, որ հերոսացնելու է մարդասպանին։ Կամ արդյոք արժեքների ու բարոյականության եվրոպական մոդելն է՝ անուղղակիորեն խրախուսել էթնիկ հողի վրա արվող սպանությունները», - ասված է նամակում, որի տակ ստորագրել են ավելի քան երեք տասնյակ ուսանողներ Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Շրի Լանկայից, Խորվաթիայից, Վրաստանից, Իտալիայից ու Լեհաստանից։
Ուսանողները նամակում նաեւ նշել են․ - «Մենք պատրաստվում ենք մեր այստեղ գտնվելու ընթացքում հետեւել հունգարական կանոններին, ուստի դիմում ենք ձեզ` ակնկալելով ստանալ երաշխիքներ առ այն, որ կհարգվի մեր ինքնությունը եւ մեր համոզմունքները»:
Շուրջ 8 հազար ուսանող ունեցող համալսարանում սովորող 5 հայ ուսանողները նաեւ ակցիա են կազմակերպել՝ համալսարանի դռներին փակցնելով Գուրգեն Մարգարյանի նկարը՝ «Դա կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը» մակագրությամբ։
«Չնայած համալսարանի կանոններով համալսարանի տարածքում նման բաներ չի կարելի, բայց ադմինիստրացիան չի էլ փորձում ընդդիմանալ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց համալսարանի ուսանողուհի, ակցիայի կազմակերպիչներից Շուշան Հարությունյանը։