Դամասկոսում հայուհի է զոհվել, եւս երեք հայ վիրավորվել է

Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալների, Սիրիայի մայրաքաղաքի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետեւանքով զոհվել է մի հայուհի` Լուսաբեր Յակուբյանը, եւս երեք հայեր վիրավորվել են։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայերի թիվը, այսպիսով, հասավ մեկեւկես տասնյակի։