Անցած շաբաթ օրը Հունգարիայի առաջնորդ, Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի նախագահ կարդինալ Փիթեր Էրդոն Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված գրությամբ զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման եւ Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու առնչությամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հանուն Հունգարիայի Կաթոլիկ եպիսկոպոսների համագումարի կարդինալ Էրդոն դատապարտել է նաեւ ազգային պատկանելության հողի վրա իրականացվող բռնությունն ու ատելությունը:
Արձագանքելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կոչին` ցավալի երեւույթի առիթով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) եւ անդամ 349 եկեղեցիների անունից Հունգարիայի իշխանություններին իր վրդովմունքն է արտահայտել Խորհրդի գլխավոր քարտուղար դոկտոր Օլավ Տվեյթը:
Անդրադառնալով Հունգարիայի եւ Ադրբեջանի ձեռնարկած մտահոգիչ քայլերին` ԵՀԽ-ն դատապարտել է բոլոր այն գործողությունները, որ կոպտորեն խաթարում են խաղաղությունը եւ արդարությունը տարածաշրջանում: