Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարությունը հայտարարել է, թե Ադրբեջանի արդարադատության նախարարությունը հունգարական կողմին տեղեկացրել էր, որ «Ռամիլ Սահիբ Սաֆարովի դատավճիռը չի փոփոխվի, այլ կշարունակվի իրագործվել համաձայն հունգարական դատավճռի»։
Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Այսօր հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։
Հայ սպային դաժանաբար սպանած ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանին հանձնելու առնչությամբ տարածված պաշտոնական հաղորդագրությունում Հունգարիայի արդարադատության նախարարությունը նշում է, որ այս որոշման հիմք է ծառայել Սաֆարովի դիմումը` Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ․ Ստրասբուրգի կոնվենցիայի հիման վրա։
«Ադրբեջանի արդարադատության նախարարությունը տեղեկացրել է Հունգարիայի պետական կառավարման եւ արդարադատության նախարարությանը, որ Ռամիլ Սահիբ Սաֆարովի դատավճիռը չի փոփոխվելու եւ շարունակվելու է անմիջապես ի կատար ածվել համաձայն հունգարական դատավճռի», - ասված է հաղորդագրությունում, - «Քանի որ դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ Կոնվենցիայով սահմանված պայմանները Ռամիլ Սահիբ Սաֆարովի դեպքում բավարարվել են, պետական կառավարման եւ արդարադատության նախարարը հավանություն է տվել նրա փոխանցմանը եւ Ռամիլ Սահիբ Սաֆարովն այսօր փոխանցվել է Ադրբեջանին»։
Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Կոնվենցիայի համաձայն դատապարտյալին ընդունող կողմը փոխանցումից հետո իրավասու է ընդունել համապատասխան որոշումներ դատավճռի ի կատար ածման վերաբերյալ։