Թուրքիայում Եվրամիությանը անդամակցելու հետաքրքրությունը մարել է երկրում տիրող տնտեսական կայուն վիճակի պատճառով։ The Wall Street Journal-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել անցած ամիս անցկացված հարցումների հեղինակը` Թուրքիայի կրթական եւ գիտական հետազոտությունների հիմնադրամի ղեկավար Ֆարուք Սենը։
Հիմնադրամի անցկացրած հետազոտությունը ցույց էր տվել, որ նախորդ տարվա համեմատ Թուրքիայում կիսով չափ կրճատվել է Եվրամիությանը անդամակցելու աջակիցների թիվը. նախորդ տարի թուրքերի 34 տոկոսն էր այդ գաղափարի ջատագովը, այս տարի` ընդամենը 17-ը։
The Wall Street Journal-ը այս առիթով նկատել է. - «Կար ժամանակ, երբ Եվրամիությանը անդամակցելը Թուրքիայի ամենանվիրական ցանկությունն էր, իսկ այժմ նրանք չեն ցանկանում դաշինքին միանալ»։
Հետազոտությունը անցկացրած հիմնադրամի ղեկավարի կարծիքով` թուրքերի այս տրամադրություններին նպաստել է երկրի տնտեսական բարձր աճը, որը, ի տարբերություն Եվրամիության անդամ պետությունների, չտատանվեց եւ ցնցումների չենթարկվեց։
Ֆարուք Սենի գնահատմամբ` «Եվրամիությունը այսուհետ պիտի փաղաքշի Թուրքիային»։ «Թուրքերը զարգացող այլընտրանք են», - The Wall Street Journal-ի հետ զրույցում կարծիք է հայտնել փորձագետը։
Արեւմտյան պարբերականը գրել է. - «Չնայած Եվրամիությունը շարունակում է Թուրքիայի համար մնալ արտահանման ամենամեծ շուկան, այնուհանդերձ, թուրքերը փող աշխատելու այլ ուղիներ էլ են փնտրում, եւ ինչն առավել հետաքրքիր է` այդ փնտրտուքի արդունքում արագ նվազում է Եվրամիության մասնաբաժինը»։
The Wall Street Journal-ը հունիս ամսվա վիճակագրական տվյալներն է ներկայացրել, որոնք վկայում են, որ թուրք գործարարները դեպի Եվրոպա արտահանվող ապրանքի ծավալները նվազեցրել են մերձավորարեւելյան, աֆրիկյան երկրներում առեւտրի ծավալները ավելացնելու հաշվին։
«2002 թվականի գալով իշխանության` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Եվրամիությանը անդամակցության հարցը երկրի առաջնահերթությունների շարքին դասեց։ 2005-ից կառույցի հետ սկսվեցին անդամակցության շուրջ բանակցությունները», - հիշեցրել է Ֆարուք Սենը` մեջբերելով մեկ այլ հետազոտության արդյունք. - «Այդ ժամանակ ժողովրդի աջակցությունը մեծ էր, հարցումների համաձայն` 78 տոկոս էր կազմում, այն այսօր, փաստորեն, 3-4 անգամ նվազել է»։
Ինչ վերաբերում է անդամակցության բանակցություններում տեղաշարժին` պարբերականը, հղում կատարելով Եվրամիության պաշտոնական կայքէջին, գրել է, որ առաջընթաց չկա։
Սակայն բրիտանական Economist հանդեսի վերլուծական հավելվածի փորձագետ Ռոբերտ Օ՛Դեյլիի կարծիքով` հասարակական աջակցության որեւէ շոշափելի առաջընթացի պակասը դեռ չի նշանակում ճանապարհի վերջ։ Նրա խոսքով` Թուրքիան եւ Եվրամիությունը դժվար թե ձեռք քաշեն այդ բանակցություններից. ժամանակ առ ժամանակ շփումները կավելանան ու կպակասեն, բայց բանակցությունները պաշտոնապես չեն դադարեցվի, կարծում է փորձագետը։