Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը, այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու նկատմամբ սկսված քրեական հետապնդումը, հայտարարեց․ - «Եթե արարքում հանցակազմ կա, պետք է պատժել օրենքի ամբողջ խստությամբ»։
Հանրապետական քաղաքապետի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, ապօրինի զենք կրելու եւ զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանք է առաջադրվել՝ կապված օգոստոսի 24-ին Գյումրիի կենտրոնում կրակոցներով ուղեկցված վիճաբանության աղմկահարույյց միջադեպի հետ: Նրա նկատմամբ հայատրարված է հետախուզում: Այս գործով անցնող երկրորդ անձը՝ ձերբակալված Հարություն Համբարյանը, ըստ շրջանառվող լուրերի, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներից է:
Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ Հանրապետականի հետ առնչությունը չի մեղմացնում որեւէ մեկի պատասխանատվությունը։
«Ես հետաքրքրվել եմ, թե ինչ է տեղի ունեցել… սովորական «թիմ-թիմ» վեճ՝ «ես պաշտպանում եմ նրան, դու սատարում ես նրան», աղմուկ, հրմշտոց, կրակոցներ, որը մեծ արձագանք է գտել: Համենայնդեպս, հասարակական կարգ է խանգարվել, բնականաբար եթե հանցակազմ կա, հանցագործություն է՝ պիտի պատժվեն։ Սա՝ միանշանակ: Առավել եւս, եթե վերագրում են, որ հանրապետական է՝ ենթատեքստում ունենալով, որ հովանավորյալ է, օրենքի ամբողջ խստությամբ պիտի պատժել: Որովհետեւ ինչպես նախագահն է բազմիցս ասել՝ մենք մեզանից ենք սկսել»:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` միջադեպը տեղի է ունեցել Գյումրիի քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին պաշտպանել-չպաշտպանելու հողի վրա. ավագանու որոշ թեկնածուների կողմից նրան աջակցելը դուր չի եկել Վարդան Ղուկասյանի որդուն, չնայած Ղուկասյանն այլեւս քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում: Այնուհանդերձ, Հանրապետականի փոխնախագահը համոզված է, որ Վարդան Ղուկասյանը պատասխանատու չէ իր որդու արարքների համար, եթե նույնիսկ դատարանը պարզի, որ որդին Գալուստ Սահակյանի բնորոշմամբ՝ «չարագործ է»։
«Վերագրում են Վարդան Ղուկասյանին. ես չեմ կարծում, որ որեւէ հայ տղամարդ այնքան խելքը թռցրած լինի, որ ցանկանա, որ իր որդին գնա կրակի կամ հանցագործություն անի», - նշեց Գալուստ Սահակյանը։
Մեր հարցին, թե՝ «Հանրապետականն արդյո՞ք քննարկել է միջադեպը, կամ՝ կքննարկի՞», Գալուստ Սահակյանը պատասխանեց. - «Հանրապետականը իրավապահ մարմին չէ, քաղաքական կուսակցություն է: Կարող եմ ասել, որ այստեղ նույնիսկ քաղաքական գնահատականի կարիք էլ չկա»:
Վարդան Ղուկասյանի կամ նրա որդու հետ կապվող աղմկահարույց միջադեպեր, հիշեցնենք, եղել են նաեւ նախորդ տարիներին։ «Ինչո՞ւ է հենց այս փուլում հենց այս գործին քրեական ընթացք տրվում, երբ գործող քաղաքապետը մի քանի օրից վայր է դնելու լիազորությունները։ Արդյո՞ք Հանրապետականը Ղուկասյանի «հետեւից է ընկել» մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ի հաղթանակը չապահովելու համար»՝ հարցին Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն որեւէ մեկի «հետեւից ընկնելու» խնդիր չունի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե Վարդան Ղուկասյանը կմնա՞ կուսակցությունում, ՀՀԿ փոխնախագահն արձագանքեց․ - «Կուսակցության մեջ մնալը մարդու իրավունքների խնդիրն է. կուսակցության կանոնադրության խախտման դեպքերում հեռացվում են. մնացած բոլոր դեպքերում մարդն ինքն է որոշում, թե ինչ գործունեությամբ զբաղվի»:
Մյուս քաղաքական ուժերից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ գնահատական չի տալիս Վարդան Ղուկասյանի որդու մասնակցությամբ միջադեպին: Կուսակցության խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում միայն կարեւորեց, որ մարդիկ պատասխանատվություն կրեն իրենց արարքների համար ՝ անկախ իրենց ընտանեկան կապերից։
Ընդդիմադիր ուժերը, մինչդեռ, այս հետապնդումներում այլ դրդապատճառներ են տեսնում։
Ինչպես մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը. - «Դեպքը լիարժեք ներկայացնում է Հայաստանում տիրող կարգերը: Հայաստանում օրենք չի գործում. գործում է «Փադիշահի» բարյացակամությունը կամ վատ վերաբերմունքը: Կարող է լինել ավազակ, հանցագործ, բայց եթե քծնում է ղեկավարին, կատարում է նրա բոլոր հանձնարարությունները՝ օրենքը նրան հանգիստ է թողնում, դատավորները նրան հանգիստ են թողնում, դատախազները հանգիստ են թողնում, եւ նա կարող է կատարել իր բոլոր հանցագործությունները, ավազակություններն ու հափշտակությունները: Բայց եթե հանկարծակի անում է մի բան, որ երկրի «ջոջերին» դուր չի գալիս, անմիջապես գործում է չակերտավոր օրենքը. պարզվում է, որ նա ավազակ է, հանցագործ է, հափշտակող է։ Հայաստանում գոյություն ունի միայն բռնապետի քմահաճույք»: