«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները այսօր Ազգային ժողովում շրջանառության մեջ են դրել որոշման նախագիծ «2012 թվականի հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»։
Խմբակցության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` հանձնաժողովի խնդիրներն են լինելու «Հարսնաքար»-ի միջադեպի եւ Պողոս Պողոսյանի սպանության հանգամանքների ուսումնասիրությունը, «գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրան հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ բոլոր հանցագործությունների վերաբերյալ ուսումնասիրությունը»:
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծի հետեւանքով երեք զինվորական բժիշկներ հայտնվեցին հիվանդանոցում։ Նրանցից հատկապես ծանր վնասվածքներ ստացած Վահե Ավետյանը միջադեպից 12 օր անց մահացավ։
Վրաստանի հայազգի քաղաքացի Պողոս Պողոսյանը մահացել է Երեւանի «Առագաստ» սրճարանում՝ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահների կողմից ծեծի հետեւանքով: Թիկնապահներից մեկը՝ Աղամալ Հարությունյանը (մականունը` «Կուկու»), դատապարտվել է երկու տարվա պայմանական ազատազրկման: