Թեհրանում անցկացվող Չմիավորման շարժման անդամ երկրների գագաթնաժողովի շրջանակներում Սիրիայի արտգործնախարար Վալի ալ-Մուալեմը սեփական նախաձեռնությամբ հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
Ինչպես փոխանցում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը, հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի ոչ մշտական անդամակցության հարցով»։
«Հանդիպման ժամանակ փոխադարձ աջակցություն է արտահայտվել երկու երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը», - ասված է հաղորդագրությունում։