Վրացական իշխանությունները տեղեկացնում են, որ զինյալների մի խումբ Դաղստանից մուտք է գործել Կախեթիայի տարածքում գտնվող Լոպոտայի կիրճ` պատանդ վերցնելով Վրաստանի մի շարք քաղաքացիների։
Ինչպես լրատվամիջոցներին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Վանո Մերաբիշվիլին, ներկայումս վրացական ոստիկանությունը Կախեթիայում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում։
Ստեղծվել է հատուկ շտաբ, որին մաս են կազմում ուժային բլոկի բոլոր նախարարները։
«Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականը հայտնում է, որ պատանդների երեք խումբ արդեն ազատ է արձակվել։
Ավելի ուշ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` հատուկ գործողության ընթացքում զոհվել են 3, վիրավորվել` 5 վրաց հատուկ ջոկատայիններ, ոչնչացվել են 11 դիվերսանտներ, եւս 6-ը գտնվում են շրջապատման մեջ։