«Օրակարգ» թերթի տնտեսական մեկնաբան Արմեն Չատինյանը կարծում է, որ եթե պահպանվի 2012 թվականի պետբյուջեի հարկային մուտքերի հավաքագրման մինչ այժմ արձանագրված դինամիկան, ապա կառավարությունն ամենայն հավանականությամբ չի կարող կատարել լրացուցիչ 101 միլիարդ դրամի մուտքերի ապահովման խոստումը:
Օրերս պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն ասել էր, թե հարկերի հավաքագրման ընթացիկ ցուցանիշների վերաբերյալ հարկ է դատողություններ անել տնտեսական ակտիվության առումով տարվա միմյանցից տարբեր փուլերի հաշվարկմամբ: Ըստ այդմ, առաջին կիսամյակն ավելի պասիվ է, քան երկրորդը:
«Հիմնականում մենք 40 տոկոս ստեղծում ենք առաջին կիսամյակում, այսինքն ակնհայտ է, որ հարկերն էլ դրան ադեկվատ պետք է լինեն, իսկ մոտ 60 տոկոսը ստեղծում ենք երկրորդ կիսամյակում: Ակնհայտ է, որ հարկահավաքման մեծ մասը պետք է լինի երկրորդ կիսամյակում: Իսկ ցուցանիշների մասով ասեմ, որ կիսամյակում մենք հարկերի եւ սոցվճարների մասով ունենք հինգ միլիարդի գերակատարում», - ասել էր փոխնախարարը:
Մինչդեռ Չատինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ փոխնախարարի նշած 40/60 հարաբերակցությունը տվյալ դեպքում բավարար չէ, որպեսզի ապահովվեն խոստացված 101 միլիարդ դրամի հավելյալ հարկային մուտքերը:
«Մենք առաջին կիսամյակում 101 միլիարդից հավաքագրել ենք 20 միլիարդը կամ 20 տոկոսը, երկրորդ կիսամյակում պետք է հավաքագրենք 80 տոկոսը: Այսինքն այդ դինամիկան խախտված է», - ասաց Չատինյանը` պարզաբանելով, որ անցած տարվա համեմատ լրացուցիչ 101 միլիարդ դրամի հավաքագրման համար անհրաժեշտ է, որ կառավարությունը այժմ արդեն իսկ փաստացի արձանագրված ցուցանիշների համատեքստում տարվա երկրորդ կիսամյակում հավաքագրի ամսական առնվազն 13.4 միլիարդ դրամի հավելյալ հարկ:
«Վերջին տվյալներով, որը հնչեցրել է նախարարը, մենք տեսնում ենք, որ հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ մենք հավելյալ հավաքագրել ենք 12.3 միլիարդ: Այսինքն թերակատարումը մեր միջին ցուցանիշից կազմում է 1 միլիարդ», - ասաց Չատինյանը:
Տնտեսական մեկնաբանն ասում է` պարզ է, որ երկրորդ կիսամյակում ամսական առնվազն 1 միլիարդի թերակատարման պայմաններում դժվար է ապահովել խոստացված մուտքերի ծավալը: Նրա խոսքով` եթե կառավարությունը չդիմի «հարկային տեռորի», այսինքն դարձյալ չճնշի փոքր ու միջին բիզնեսը եւ չկիրառի խոշորներից գերավճար գանձելու պրակտիկան, ապա հարկային մուտքերի խոստացված հավելումը չի ապահովի:
Հիշեցնենք` 2012 թվականի բյուջեի նախագծով նախատեսվել է 2011-ի համեմատ մոտ 82 միլիարդ դրամով ավելացնել հարկային եկամուտներն ու պետական տուրքերը եւ մոտ 19 միլիարդ դրամով պարտադիր սոցապահովության վճարները: Ընթացիկ տարվա բյուջեի նախագծի քննարկումների շրջանում դիտորդները նշում էին, թե հաշվի առնելով կառավարության հավաստիացումները, որ հարկային դրույքաչափերի հետագա փոփոխություն չի լինելու, հարկերի եւ տուրքերի լրացուցիչ 101 միլիարդ դրամի հավաքագրումը իրականացվելու է մասնավորապես հարկային վարչարարության խստացման միջոցով, ինչը մեծապես կավելացնի տնտեսվարողների հարկային բեռը եւ ընդհանուր առմամբ բացասաբար կանդրադառնա բիզնես միջավայրի վրա:
«Օրակարգ»-ի տնտեսական վերլուծաբանը, այդուհանդերձ, նշում է, որ կառավարությունն ամեն ինչ կանի բյուջետային խոստումը կատարելու համար:
«Հաշվի առնելով, որ 2012-ը նախընտրական տարի է, նախագահը կառավարության առջեւ խնդիր է դրել ապահովել բարձր տնտեսական աճ, ամեն գնով ապահովել այս 101 միլիարդը: Այսինքն դիմելու են վարչարարության խստացման, կոշտ մեթոդների», - կարծում է Չատինյանը:

Your browser doesn’t support HTML5