Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տեղեկատվության՝ Սիրիայի մայրաքաղաքի Ջոբար թաղամասում, անհայտ հանգամանքներում, այսօր սպանվել են հայազգի երեք քաղաքացիներ՝ 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի Մաթոսյանը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։
Առաջնորդարանը ջանում է սպանված հայերի դիերը դուրս բերել հակամարտության տարածքից։
Առաջնորդարանը ջանում է սպանված հայերի դիերը դուրս բերել հակամարտության տարածքից։