Բրեյվիկը դատապարտվեց 21 տարվա ազատազրկման

Անդերս Բրեյվիկը Օսլոյի դատարանում, 24 օգոստոսի, 2012

Օսլոյի շրջանային դատարանը այսօր մեղսունակ ճանաչեց 33-ամյա Անդերս Բրեյվիկին եւ նրան 21 տարվա ազատազրկման դատապարտեց:

Բրեյվիկը անցած տարի հուլիսին նախ ռումբ էր պայթեցրել մայրաքաղաք Օսլոյում, ապա մեկնել էր Ուտոյա կղզի, որտեղ հրազենից կրակ էր բացել Նորվեգիայի իշխող կուսակցության երիտասարդ ակտիվիստների վրա: Նրա գործողությունների հետեւանքով 77 մարդ էր զոհվել:

Դատավարության ընթացքում Բրեյվիկը արդարացրել էր իր արարքը` ասելով, որ երկրի իշխող կուսակցությունը միտումնավոր ոչնչացում է երկիրը եւ նրա ժառանգությունը` մահմեդականներին խրախուսելով ներգաղթել Նորվեգիա: